ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ի՞նչ փողերով են Մոսկվայում հյուրանոցներ կառուցում (տեսանյութ)

Ի՞նչ փողերով են Մոսկվայում հյուրանոցներ կառուցում (տեսանյութ)
15.02.2013 | 13:31

Irates.am արդեն ներկայացրել է «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի և նրանց ռուս գործընկերների հեռուստակամուրջի տեսանյութը: Ստորև ներկայցնում ենք դրա շարունակությունը: Մինչ այդ Irates.am-ի հետ զրույցում ՀԿ-ի խորհրդի նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ասաց, որ այս տեսաֆիլմը իշխանական բուրգը կոռումպացված տարրերից մաքրելու սկիզբն է: «Եթե սա չկայանա, Հայաստանում ոչինչ չի փոխվի, և իրական ընտրություններ չեն լինի: Կոռումպացված էլեմենտը կրիմինալի հետ զավթել է իշխանական բոլոր թևերը` ԱԺ, դատաիրավական համակարգ, գործադիր մարմին: Այսպիսի իրավիճակում խոսել արդար ընտրություններից, անիմաստ է: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր պատգամավորներն ավազակներ են, ո´չ: Բայց ավազակները մեծամասնություն են, որոնց դեմ էլ ուղղված է լինելու մեր պայքարի սլաքը: Պայքարելու ենք առանձին նախարարների, նախկին նախագահների դեմ, որոնք հզոր արդյունաբերական երկիրը վերածեցին գաղութի ու տափաստանի»,-փաստեց Մարգարյանը, հավելելով, որ պայմանավորվածություններ ունեն եվրոպական համապատասխան կառույցների հետ, որպեսզի հիշյալ անձանց հաշիվների վրա կալանքներ դրվեն ու արգելվի նրանց մուտքը տվյալ երկրներ: «Գողացված փողերը, որոնք պահվում են եվրոպական երկրների բանկերում, խոսում է այն մասին, որ այդ երկրները ժողովրդավարական չեն ու քողարկում են Հայաստանի բնակչությունից թալանված գումարները: Այս ֆիլմում նաև Մամաևի տեղակալը պատմում է, որ Հայաստանի առանձին չինովնիկներ Մոսկվայում կառուցում են հյուրանոցներ, միլիոնավոր դոլարների արժողությամբ դղյակներ: Որտեղի՞ց այս գումարները: Այս մասին մենք փաստերով դեռ կխոսենք»,-վստահեցրեց «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի նախագահը, ակնկալելով, որ ԶԼՄ-ների միջոցով իրենց բացահայտումները հասանելի կլինեն նաև հանրությանը և Հայաստանում կձևավորվի երկիրն ավազակներից մաքրելու շարժում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութ

«Երկիրն ավազակներից մաքրելու շարժում պիտի ձևավորվի»
Դիտվել է՝ 4528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ